Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 29-ին հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին: Նրանք խոսել են ՀԲԸՄ-ի ընթացիկ եւ առաջիկա ծրագրերից: Այս մասին տեղեկացանք ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: Հայաստանի նախագահը Պերճ Սեդրակյանին հանձնել է ՀՀ քաղաքացու անձնագիր:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տվյալներով` ամսի 29-ին Պերճ Սեդրակյանին ընդունել է նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Հանդիպման ընթացքում քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը:
Ի. Պ.