Ոստիկանության մամուլի ծառայության տվյալներով` երեկ առատ ձյան պատճառով Հայաստանում 6 պատահար է գրանցվել, որոնց ընթացքում 7 մարդ է տուժել: Երեւանում տեղի ունեցած 4 պատահարից 5 մարդ է տուժել: Մահացու ելքով պատահարներ չեն եղել: Այս տվյալներում ներառված չեն այն պատահարները, որոնցում տուժածներ չկան: Ընդ որում ` վթարվել է նաեւ այն մեքենան, որով Արթիկ էին մեկնել լրագրողներ` լուսաբանելու «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի բողոքի քննությունը: Մաստարայի հատվածի անանցանելիության պատճառով մեքենան 15 մետր գլորվել է ձորը: Վթարի պահին մեքենայում են եղել Գագիկ Շամշյանը, «Ֆոտոլուր» գործակալության ֆոտոլրագրող Տիգրան Թադեւոսյանը, E-press լրատվական գործակալության թղթակից Լիլիթ Թադեւոսյանն ու նույն գործակալության օպերատոր Տիգրան Հակոբյանը: Բարեբախտաբար նրանք չեն վնասվել:
Մ. Խ.