ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գալիք նստաշրջանում, ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալության տեղեկությունների, ամենայն հավանականությամբ կարող է քննարկվել Լեռնային Ղարաբաղի, նաեւ ընդհանուր` Հարավային Կովկասի հակամարտությունների հարցերով նոր հատուկ ներկայացուցչի թեկնածությունը:
Վիեննայում փետրվարի 24-25-ին տեղի ունենալիք նստաշրջանում, որտեղ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը կքննարկի հատուկ ներկայացուցչի թեկնածությունը, կներկայացվի թեկնածություն ԵԱՀԿ ԽՎ նախագահի կողմից: Նոր հատուկ ներկայացուցիչը փոխարինելու է Գորան Լենմարկերին, որը պաշտոնը թափուր է թողել դեռեւս նոյեմբերին` 2010-ի սեպտեմբերին Շվեդիայում տեղի ունեցած ընտրություններում պարտվելու պատճառով:
Առայժմ չի հրապարակվում այս պաշտոնում հավանական որեւէ թեկնածուի անուն:
Ա. Հ.