«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2011-02-01 | #16, 2011-02-02 | #17, 2011-02-03


40 ՏՈՆՆԱ ՈՍԿԻ ԵՆ ԳՏԵԼ

Հայաստանում եւս մեկ ոսկու հանքավայր` Ամուլսարը, նախատեսվում է շահագործել բաց եղանակով: Հետախուզման արտոնագիր ստացել է «Գեոթիմ» ընկերությունը, որը Հայաստանում ներկայացնում է կանադական «Lidian International» ընկերության շահերը: Ամենայն հավանականությամբ հանքավայրի շահագործումը կսկսվի 2011թ.: «Էկոլուրի» փոխանցմամբՙ ընկերությունը հայտարարել է, որ Հայաստանում Ամուլսարը ոսկու պաշարների նոր հայտնություն է: Ընկերության տվյալներով` հանքավայրը պարունակում է 1,4 միլիոն ունցիա ոսկի` մոտ 40 տոննա: Ոսկու կորզման համար ընկերությունը ենթադրում է կիրառել կույտային տարալվացման մեթոդը, ինչի դեպքում կարելի է 95-97 տոկոս ոսկի կորզել: «Lidian Internatioanl»-ի բաժնետոմսերը արժեքորոշվում են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ընկերության գլխավոր բաժնետերը IFC միջազգային ֆինանսական կորպորացիան է, որը Համաշխարհային բանկի, «Newmont Mining Corporation»-ի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական խմբի մի մասն է: «Էկոլուրի» տեղեկությամբՙ հնդիկ միլիարդատեր Անիլ Ագարվալի Հայաստան այցելությունն ամենայն հավանականությամբ կապված է վերոնշյալ գործարքին:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4