Կառավարության երեկվա նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին պարզաբանումներ տալ փետրվար ամսվա թոշակների վճարման իրավիճակի վերաբերյալ: Նախարարը նախ հայտնեց, որ փետրվարի թոշակների վճարումն, ի տարբերություն նախորդ ամսվա, սկսվել է փետրվարի 2-ից, եւ առաջին օրը վճարվել է շուրջ 1 մլրդ դրամ: Դա կենսաթոշակ ստացողների մոտ 25 տոկոսն է կազմում Երեւանում: «Երեկվա դրությամբ, պետք է ասեմ, ամեն ինչ նորմալ է եղել, թոշակները նորմալ բաժանվել են», հավաստիացրեց Արթուր Գրիգորյանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ավելացրեց, որ մարտ ամսին պետք է բացառվեն հերթերը: «Եթե մեկ տասնյակ վճարահաշվարկային բանկեր եւ ընկերություններ արդեն սպասարկում են թոշակառուներին, նշանակում է, որ հերթեր այլեւս չպետք է լինեն», ասաց վարչապետը:
Ա. Մ.