Հավաքների եւ հանրային միջոցառումների անցկացմանն առնչվող իրավահարաբերություններին վերաբերող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ երեկ կառավարությունում վիճաբանություն ծագեց փաստաթղթերը ներկայացնող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի եւ ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանի միջեւ: Վերջինս իր դժգոհությունը հայտնեց, ասելով, թե այդ եվրոպացինե՞րը պետք է ասեն, թե հանրահավաքների ժամանակ ինչպես պետք է պահեն իրենց ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը: Խոսակցությանը միջամտեց վարչապետ Տիգրան Սարգսյանըՙ առաջարկելով երկու գերատեսչությունների ղեկավարներին եւս մեկ անգամ համատեղ քննարկել օրենսդրական փոփոխությունները, որից հետո դրանք պետք է ներկայացվեն Ազգային Ժողով:
Ա. Մ.