Հունվարի 28-ից փետրվարի 4-ը Պրահայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվեց Եվրոպական զինված ուժերում հոգեւոր առաջնորդների 22-րդ միջազգային ժողովը, որին մասնակցում էր Հայաստանի զինված ուժերի հոգեւոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Հայտնի է, որ նախորդ նմանատիպ ժողովը անցկացվել է Մադրիդում: Բացի եվրոպական երկրներից համաժողովին մասնակցել են նաեւ այլ պետություններիՙ ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա զինված ուժերի հոգեւոր սպասավորներ: Քննարկվել է հոգեւոր սպասավորներ-բանակի հրամանատարություն հարաբերությունների խնդիրը, բանակում հոգեւորականի իբրեւ հոգեբանի դերակատարության հնարավորությունը եւ այլ հարցեր: Համաժողովի մասնակիցները ծանոթացել են նաեւ Հայաստանի զորամասերում հոգեւոր առաջնորդության եւ հոգեւոր ծառայության փորձին: Մանրամասներըՙ «Օրեր» եվրոպական ամսագրի առաջիկա համարում:
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա