«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2011-02-08 | #21, 2011-02-09 | #22, 2011-02-10


ԱՍՏԾՈ ՇԱԲԱԹՎԱ 6-ՐԴ ՕՐԸ

Երեկ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվում էր մի օրինագիծ, որով լրացվում է աշխատանքային օրենսգիրքը, սահմանելով վեցօրյա աշխատանքային շաբաթ մեկ հանգստյան օրով բոլոր այն կազմակերպություններում, որտեղ արտադրության բնույթը կամ այլեւայլ պայմաններ չեն թույլատրում հնգօրյա աշխատանքային շաբաթ կիրարկել: 5 աշխատանքային օրը թողնվում է նույնը, բայց նաեւ սահմանվում է 6-րդ օրը այն կազմակերպությունների համար, որտեղ արտադրության բնույթի հետ կապված` 5 օր պահպանելը հնարավոր չէ: Այս դեպքում առկա է լինելու արտաժամ աշխատանք` օրենսդրությամբ կարգավորվող ու արտաժամ աշխատանքի համար սահմանված վճարով: Այսինքն` դեռ մի քանի ամիս առաջ ընդունված 5-օրյա աշխատանքային շաբաթ, 40-ժամյա աշխատանք սահմանող օրինագծին այսօր ավելանում է օրենսդրորեն սահմանված եւ 40 ժամն անցնելիս արտաժամ վճարումը, գործատու-աշխատող փոխհամաձայնությամբ 6-րդ օրվա աշխատանքը: Այս փոփոխությունը քննադատող խորհրդարանական ընդդիմությունը խնդրին նայում է աշխատողներին շահագործելու եւ գործատուների կամայականությունները օրինականացնելու դիտակետից, մանավանդ առանց օրենքի էլ Հայաստանում գործատուների կողմից աշխատանքային 40-ժամյա շաբաթվա խախտումներ եւ աշխատողներին շահագործելու բազմաթիվ փաստեր են արձանագրվում:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4