Ըստ Հայաստանի գլխավոր դատախազության հաղորդագրության` հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է Սերոբ Տեր-Պողոսյանը: ԱԱԾ քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի հատկանիշներով: Նյութերի նախապատրաստման ընթացքում Լոռու մարզի Ախթալա քաղաքի բնակիչ Վ. Փարսադանյանի հաղորդման հիման վրա պարզվել է, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գլխավոր տնօրեն Ս. Տեր-Պողոսյանը 2009-2010 թվականների ընթացքում գումարների տրամադրմամբ նյութական օգնություն ցուցաբերելով Ախթալա քաղաքի անչափահաս բնակիչների, դրանով իսկ նրանց նյութական եւ այլ կախվածության մեջ դնելով` կոմբինատի վարչական շենքի տարածքում եւ Ախթալա քաղաքում գտնվող իր տանը պարբերաբար հարկադրել է իր հետ սեքսուալ բնույթի գործողություններ ունենալ:
Մ. Խ.