«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2011-02-09 | #22, 2011-02-10 | #23, 2011-02-11


ԳԱԶԻ ԳՆԻ ՄԱՍԻՆՙ ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ

Հայաստան մատակարարվող գազի սակագների վերաբերյալ բանակցությունները Ռուսաստանի հետ շարունակվում են, արդյունքները հայտնի կլինեն մի քանի օրից: Այդ մասին երեկ լրագրողներին հայտնեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, հայկական կողմը ձգտում է գազի գինը անփոփոխ պահելուն:

Նախարարը երեկ նաեւ տեղակացրեց, որ Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը կսկսվի այս տարի եւ կավարտվի 5 տարվա ընթացքում: Այժմ ընթանում են հողամասերի առանձնացման եւ լիցենզիաների տրամադրման գործընթացները:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4