«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2011-02-09 | #22, 2011-02-10 | #23, 2011-02-11


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒՅԺԵՐ ԿՎՃԱՐԻ ԱԱՀ ԳԵՐԱՎՃԱՐԸ ՈՒՇԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

Ինչպես նշել էինք մեր թերթի նախորդ համարում, կառավարությունը երեկ հաստատեց գերավճարների հետվերադարձն ուշացնելու դեպքում տույժերի վճարման կարգը: Խոսքն այն մասին է, որ կառավարությունը սրանով պարտավորվում է գերավճարների հետվերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում տնտեսվարողներին վճարել տույժեր: Հարցին անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ասելով, որ կառավարությունը խիստ կարեւորում է այս որոշումը: Նա նաեւ հայտնեց, որ վերջին 2 տարում ուշացման եւ առավել եւս չվճարման դեպքեր չեն եղել, ինչը կբացառվի նաեւ ապագայում:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4