«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2011-02-09 | #22, 2011-02-10 | #23, 2011-02-11


ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ` ՀԱՅ-ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Փետրվարի 9-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպել է խորհրդարանի Ռումինիա-Հայաստան բարեկամական խմբի հետ, որի կազմում ընդգրկված են ռումինական խորհրդարանի երկու պալատների հիմնական քաղաքական ուժերը ներկայացնող սենատորներ եւ պատգամավորներ: Բարեկամական խմբի նախագահն է պատգամավոր Միհայ Լուպուն: Ըստ ԱԳՆ հաղորդագրության, հանդիպման ընթացքում առանձին ուշադրություն է հրավիրվել խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների լիարժեք օգտագործմանը, ինչը կարող է, օրենսդրական ոլորտում խորհրդակցությունների եւ փորձի փոխանակմանը զուգահեռ, իր նպաստը բերել տարբեր բնագավառներում համագործակցության խթանմանը: Որպես այդպիսիք նշվել են ապակենտրոնացված մակարդակով կապերի զարգացումը, մշակութային ժառանգության պահպանումը, կրթական եւ առողջապահական ոլորտները, տուրիզմը եւ տեղական արտադրության խրախուսումը:

Ռումին խորհրդարանականները պատրաստակամությամբ են արձագանքել առաջարկներին:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4