Երեկ առավոտյան շուրջ 200 վարորդ մասնակցել է Գյումրիից Բավրայի մաքսային անցակետ ավտոերթին, այդպիսով բողոքելով ավտոմեքենաների մաքսազերծման նոր պայմանների դեմ, որը տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերին ընդունված օրենսդրական փոփոխություններից մեկով: Ավտոերթին մասնակցել են «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ (Ռուբեն Հակոբյան, Ստեփան Սաֆարյան, Արմեն Մարտիրոսյան, Զարուհի Փոստանջյան), ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը, տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ոստիկանների հարուցած խոչընդոտների պատճառով արթիկցի վարորդները չեն կարողացել միանալ երթին: Բավրայում ավտերթի մասնակիցները կարճատեւ պիկետ են արել, այնուհետեւ Գյումրի վերադառնալով միացել են Թատերական հրապարակի ինքնաբուխ հանրահավաքին, որտեղ ելույթ են ունեցել վերը նշված քաղաքական գործիչները:
Մ. Խ.