Փետրվարի 12-ին ԼՂ զորամասերից մեկում հրազենի գործադրումից մահացել է զինծառայող Թորգոմ Սարուխանյանը, որը մեկուկես տարվա զինծառայող էր` զորակոչված Գյումրու զինկոմիսարիատից: Դեպքի կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից հաղորդել են, որ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասով` «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության փորձի հասցնելը»:
Նախարարությունից նաեւ հայտնում են, որ կատարվում է քննություն:
Հ. Ա.