Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կայցելի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարար Յան Ձիեչին: Այցի ընթացքում նախատեսված են Յան Ձիեչիի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Չինաստանի արտգործնախարարը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:
Հայաստանի անկախությունից ի վեր Չինաստանի արտգործնախարարի այցը Հայաստան ՉԺՀ նման կարգի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցելությունն է, որի ընթացքում նախատեսվում է քննարկել վերջին շրջանում ակտիվ զարգացում ապրող հայ-չինական փոխհարաբերությունների առավել ամրապնդմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լայն շրջանակ:
Ա. Հ.