«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2011-02-15 | #26, 2011-02-16 | #27, 2011-02-17


ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԳՐԻՆ ՔԱՐՏԵՐԻ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել` զգուշացնելով «գրին քարտի» վիճակախաղի հետ կապված խաբեությունների մասին: «Վերջերս ստացվել են մի շարք հարցումներ` կապված էլեկտրոնային փոստով իբր ԱՄՆ-ի պետական կառույցներից պաշտոնապես ուղարկված հաղորդագրությունների հետ: Այս կեղծ հաղորդագրություններում հիմնականում ստացողին հայտնում են, որ վերջինս շահել է «գրին քարտ» կամ ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք, եւ պահանջում են դիմելու գործընթացն ավարտին հասցնելու եւ «գրին քարտը» ստանալու համար գումար ուղարկել: Հարկ ենք համարում ձեր ուշադրությանը հրավիրել, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ԱՄՆ-ի ներգաղթի բազմազանության արտոնագրերի (DV) կամ «գրին քարտի» վիճակախաղի շահող մասնակիցներին էլեկտրոնային փոստով ծանուցում չի ուղարկում: Քենտուկիի հյուպատոսական կենտրոնը DV-2012 ծրագրի մասնակիցներին փոստով գրավոր ծանուցում չի ուղարկելու, եւ ամեն մի մասնակից ինքնուրույն պետք է ստուգի իր դիմումի կարգավիճակը` այցելելով բազմազանության վիճակախաղի (DV) http://www.dvlottery.state.gov կայքը 2011 թվականի մայիսի 1-ից մինչեւ 2012 թվականի հունիսի 30-ը: DV-2012 ծրագրում շահելու մասին տեղեկանալու միակ եղանակը դիմումի կարգավիճակի առցանց ստուգումն է, ինչը անելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման համարը, որ տրամադրվել է վիճակախաղին մասնակցելու առցանց դիմումը ներկայացնելու ժամանակ: Շահելու մասին տեղեկացնելուց բացի, կարգավիճակի ստուգման միջոցով կտրվեն նաեւ հրահանգներ հետագա քայլերի եւ ներգաղթային արտոնագրի հարցազրույցի ժամկետի մասին», ասված է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4