«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2011-02-16 | #27, 2011-02-17 | #28, 2011-02-18


ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆԸՙ ՊԱՏՇԱՃ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին ժամը 13.00-15.00-ն Բեռլինում Սումգայիթյան եղեռնագործության (1988, 27.02-29.02) հիշատակի միջոցառում է անցկացվելու: Նախՙ ԳԴՀ մայրաքաղաքի կենտրոնումՙ Հումբոլտ համալսարանի կենտրոնական շենքի առջեւՙ ցույց եւ հսկում, այնուհետեւՙ Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի ավետարանական Լուիզենքիրշեումՙ հոգեհանգստյան պաշտոն, որ կմատուցի համայնքի հովիվ Գնել Գաբրիելյանը: Օրվա բանախոսները երկուսն ենՙ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Ազատ Օրդուխանյանը եւ Գերմանիայում ԼՂ Հանրապետության ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:

«Այսօր մեր պարտքն է հիշյալ ոճրագործությունը միջազգային հանրությանը ներկայացնելՙ պահանջելով պատշաճ գնահատական տալ կատարվածին», ասված է ԳԿԽ հաղորդագրության մեջ:

Ան. Հ., Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4