Այսօր «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում ՀՅԴ-ն կազմակերպում է «Ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժման» անդրանիկ հավաքը:
Շարժման նպատակն, ըստ ՀՅԴ ԳՄ հայտարարության, ընտրական իրավունքի իրացման միջոցով ժողովրդի իշխանության հաստատումն է: Շարժման խնդիրների մեջ են մտնում հասարակության գիտակցության մեջ ժողովրդի իշխանության հաստատման գործում ընտրական իրավունքի առանձնահատուկ նշանակության ամրապնդումը, նրա ազատ իրացումը, ինչը ճանապարհ է դեպի իշխանափոխություն եւ քաղաքացու մյուս իրավունքների ապահովման, իսկ ընտրական իրավունքի լիարժեք իրացումն անկասելի կդառնա, եթե յուրաքանչյուրի ընտրական իրավունքի պաշտպանությունը լինի բոլորի խնդիրը: Նախատեսվում են իրավական, քաղաքական եւ կազմակերպական բնույթի համալիր գործողություններ, որոնք պետք է իրականացվեն մինչեւ ընտրությունները, ընտրությունների օրը եւ հետընտրական ժամանակաշրջանում` զուգահեռ ձեւավորելով իշխանության վերարտադրման արատավոր համակարգը վերացնելու անհրաժեշտ միջավայր:
Մ. Խ.