Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը»` փետրվարի 16-ի երեկոյան «Ստարի Գայ» փողոցի 6-րդ շենքի մոտ հայտնաբերվել է 23-ամյա հայ տղայի դիակ` դանակի բազմաթիվ մարմնական վնասվածքներով: Նույն աղբյուրը նշում է, որ սպանվածը մոսկովյան բուհերից մեկի ուսանող էր եւ տվյալ հասցեում ապրում էր ժամանակավորապես: Մոսկվայի ոստիկանությունում փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ «սպանություն» հոդվածի հատկանիշներով:
Հ. Ա.