Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգի նախագծի համաձայն, հարեւանները, պարզվում է, որպես լուրջ վտանգ են համարում հարեւան երկրներից հակամարտությունների հնարավոր տեղափոխումը Վրաստանի տարածք: Վրացական «Ինտերպրեսնյուս» կայքէջի տեղեկացմամբ, հայեցակարգի նախագծում նշվում է, թե խոսքը Ռուսաստանի Հյուսիսային Կովկասի տարածաշրջանի մասին է, որտեղ հակամարտությունները եւ կրոնական հակազդեցությունը, ինչպես նաեւ «հայ-ադրբեջանական հակամարտությունը բացասաբար են ազդում ողջ Կովկասի անվտանգության վրա»:
Հայեցակարգում ընդգծվում է նաեւ, թե «վրացական վերահսկողության բացակայությունը ռուս-աբխազական եւ ռուս-ցխինվալյան հատվածներում բարենպաստ միջավայր է ստեղծում անդրազգային հանցագործության զարգացման համար»:
Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգի նախագիծն այս օրերին վրաց խորհրդարանի քննարկան թեման է:
Ա. Հ.