Փարիզի օպերայում ներկայումս մեծ հաջողությամբ ներկայացվում է Հենդելի գլուխգործոցը համարվող «Հուլիոս Կեսարը Եգիպտոսում» ստեղծագործությունը, որը նա գրել է 1724 թվականին Լոնդոնում: Օպերայի բեմադրիչն է Լորան Պելլին, դիրիժորըՙ Էմմանյուել Հաիմը իր «Կոնսեր դ՚Աստրե» համույթով: Փարիզի «Աշխարհ» թերթը տեղեկացնում է, որ բեմադրիչը ներկայացման մեջ ներգրավել է փայլուն երգիչ-երգչուհիների, որոնց շարքում առանձնանում է սքանչելի մեցցո-սոպրանո Վարդուհի Աբրահամյանը : Ֆրանսիացի հայտնի սոպրանո Նատալի Դեսսեն հանդես է գալիս Կլեոպատրայի դերում: Երեւանի կոնսերվատորիայի շրջանավարտ Վարդուհի Աբրահամյանը երաժշտական խոր հուզականությամբ եւ անթերի թատերական խաղով մարմնավորում է Պոմպեոսի կնոջՙ Կորդելիայի կերպարը, որը օտարների վրեժխնդրության խատճառով նենգաբար սպանվում է: Աբրահամյանի գեղեցիկ երգեցողությանը նվիրված դրվատական հոդվածներ են տպագրվել Ֆրանսիայի ամբողջ երաժշտական մամուլում: Փարիզում Հենդելի օպերան հնարավոր կլինի դիտել եւ ունկնդրել մինչեւ փետրվարի 27-ը:
Պ. Ք.