«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2011-02-18 | #29, 2011-02-19 | #30, 2011-02-22


ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՀԱՅ ԿԱԶԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՐԳԵՎԸ

Փետրվարի 18-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ընդունել է Հայ-կազակական բարեկամության եւ համագործակցության միջազգային միավորման (ՀԿ ԲՀՄՄ) պատվիրակությանը` կազմակերպության ղեկավար Կարապետ Զադոյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԿ ԲՀՄՄ-ի` Հայաստանում ծավալած գործունեությանն առնչվող հարցեր: Մասնավորապես քննարկվել է ՀՀ պետական սահմանի հատվածների պաշտպանությանը կազակական միավորումների մասնակցելու խնդիրները: Մայր աթոռի եւ ՀԿ ԲՀՄՄ-ի միջեւ համագործակցության շրջանակներում Գարեգին Երկրորդի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն` հայ կազակական կազմակերպությանը հոգեւոր հովիվ տրամադրելու վերաբերյալ: Առհասարակ` հայ-կազակական գործունեության հանդեպ դրսեւորած ուշադրության համար Ամենայն հայոց կաթողիկոսին շնորհվել է հայ կազակության գերագույն պարգեւը` Լորիս-Մելիքովի անվան 1-ին աստիճանի շքանշան, ինչպես նաեւ Պլատովի անվան 1-ին աստիճանի շքանշանի փաստաթղթերը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4