«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2011-02-19 | #30, 2011-02-22 | #31, 2011-02-23


ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ 1988 Թ. ՀԱՅԵՐԻ ՋԱՐԴԵՐԸ ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում կոնգրեսական Ֆրենկ Փալոնն իր ելույթում նշել է, թե Սումգայիթի հայկական ջարդերը հայ ժողովրդի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի մեկ օրինակն են միայն, որից երկու տարի հետո Ադրբեջանից անհետացել է 450 հազարանոց հայկական համայնքը: Ադրբեջանի ղեկավարությունը իրականացրել է հայ բնակչության էթնիկ զտում եւ զանգվածային արտաքսում: Փալոնն անհրաժեշտ է համարում, որ ԱՄՆ-ը ագրեսիվ հարեւաններով շրջապատված Հայաստանի անվտանգության երաշխավորը լինի: Հանրապետական կոնգրեսական Էն Էշուն էլ ընդգծել է, որ իր ընտանիքի անդամները փրկվել են Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից, իսկ 1988-ի սումգայիթյան իրադարձությունների դեպքում պատմությունը կրկնվել է. «Պետք է խստորեն դատապարտել էթնիկ խմբերի հանդեպ իրականացվող նման բռնության դեպքերը`անկախ նրանից, թե երբ եւ որտեղ են դրանք տեղի ունեցել: Անգամ 96 տարի հետո ԱՄՆ Կոնգրեսը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը», ասել է նա:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4