«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2011-02-22 | #31, 2011-02-23 | #32, 2011-02-24


ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը, որի կազմում են ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, պաշտոնատար այլ անձինք: Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին, նշելով, որ ուրախ է հերթական անգամ Երեւանում նրան հանդիպելու համար: Երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման առումով հանրապետության ղեկավարը կարեւորել է պարբերական հանդիպումները: Սթայնբերգը նկատել է, որ հայ-ամերիկյան վերջին հանդիպումները վկայում են «երկկողմ կապերի ամրության մասին»: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այսօր արդեն ամերիկացի պաշտոնյաները կմեկնեն Վրաստան, այնուհետեւ` Ադրբեջան: Բաքվում նույնպես, նախագահ Ալիեւի հետ, կքննարկեն ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացը: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական հաղորդագրությունում նշված է նաեւ, որ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթայնբերգը Հարավային Կովկասից հետո կայցելի Բոսնիա եւ Ալբանիա:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4