«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2011-02-23 | #32, 2011-02-24 | #33, 2011-02-25


«ԿՑԱՆԿԱՆԱՅԻ, ՈՐ ՌԴ-ՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑՆԵԻՆ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ»

Այս արտահայտության հեղինակը նախկինում ՌՍՖՍՀ ժողովրդական պատգամավոր, այժմ` ՌԴ Պետդումայի անդամ, «Յաբլոկո» կուսակցության ներկայացուցիչ Վիկտոր Շեյնիսինն է: Մասնակցելով «ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները» թեմայով կոնֆերանսին, ինչպես գրում է ռուսական «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը, Շեյնիսն ասել է. «Ադրբեջանը` իր պատերազմ սկսելու մասին պարբերաբար հնչող հայտարարություններով, պարզապես բլեֆ է անում: Սակայն այդ հայտարարություններին անհրաժեշտ է լրջորեն մոտենալ, քանի որ դժվար է ապրել հրազենի փողի ներքո: Այնուամենայնիվ կցանկանայի ընդգծել Ղարաբաղի քաջ ժողովրդի գործոնը, որն իր սեփական պետությունն է կերտում այսօր: Հետեւելով Ղարաբաղի վերջին ընտրություններին` կցանկանայի, որ Ռուսաստանում էլ դրանք անցնեին այնպես բաց եւ թափանցիկ, ինչպես այնտեղ», նշել է ռուս պատգամավորը: Իսկ վերջում Շեյնիսը նկատել է, որ ներկայիս Ստեփանակերտը «առողջարանային քաղաք է հիշեցնում, որտեղ մարդիկ վստահ են եւ հանգիստ»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4