Արտերկրից տարբեր սորտերի էլիտային եւ առաջին վերարտադրության գարնանացան գարու եւ եգիպտացորենի հիբրիդային սերմացու ձեռք բերելու նպատակով կառավարությունը երեկ հատկացրեց 538 մլն դրամ: Բացի դրանից, հավանություն տրվեց Հայաստանում 2011-ի եգիպտացորենի արտադրության զարգացման ծրագրին, որի նպատակն է արտերկրից ներմուծել 63 տոննա եգիպտացորենի սերմացու եւ տրամադրել այդ կուլտուրայի մշակությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին: Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, այս որոշումներն ունեն սոցիալական ուղղվածություն ունեցող (դրանցից օգտվող տնտեսությունների թիվը հասել է 18 հազարի), ինչպես նաեւ որակյալ սերմացու է ներմուծվում եւ ավելանում են մշակովի հողատարածությունները:
Ա. Մ.