Այսօր` մարտի 1-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վիեննա, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները Ավստրիայի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից, Ավստրիայի մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ եւ ելույթ կունենա ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում:
Մարտի 3-ին նախարար Նալբանդյանը Բրատիսլավայում կմասնակցի Վիշեգրադյան քառյակի եւ ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:
Ա. Հ.