Ռուսաստանյան միջտարածաշրջանային «Կենտրոնական կազակական զորք» զորական կազմակերպությունը դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն` Հայաստանի տարածքում դեսպանական ստանիցա (ներկայացուցչություն) գրանցելու խնդրանքով: Նման կառույց առաջարկվում է գրանցել Հայ-կազակական բարեկամության եւ համագործակցության միավորմանը (ՀԿ ԲՀՄՄ) կից: Նման քայլի համար հիմք են համարվում ՌԴ նախագահի 2007 թ. մայիսի 3-ի հրամանագիրը` ««Կենտրոնական կազակական զորք» կազակական զորական կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին», ԿԿԶ զորական ատամանի 2008 թ. օգոստոսի 10-ի հրամանը եւ ՀԿ ԲՀՄՄ նախագահության որոշումը: «Չենք կասկածում, որ դեսպանական ստանիցայի ստեղծումը զգալի ավանդ կհանդիսանա Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության կազակական կազմակերպությունների միջեւ բարեկամական կապերի ամրապնդման գործում, մեծ հաշվով` նաեւ ռուս եւ հայ ժողովուրդների միջեւ», նշել է ՀԿ ԲՀՄՄ նախագահ, կազակական գեներալ-լեյտենանտ Կարապետ Զադոյանը:
Հ. Ա.