«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2011-03-01 | #36, 2011-03-02 | #37, 2011-03-03


ԵՌԱԿՈՂՄ ՀՈՒՇԱԳԻՐ ՏՏ ՈԼՈՐՏԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը , «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն Արա Վարդանյանը եւ «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը երեկ համագործակցության եռակողմ հուշագիր ստորագրեցին` նվիրված «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ»-ի 2010 թվականի մրցանակաբաշխությանը: Ծրագրի ֆինանսական աջակիցն է «Վիվասել-ՄՏՍ»-ն, հատկացրել է 22 միլիոն դրամ:

«Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այն կարծիքը հայտնեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մեր երկրի համար մրցունակության ամրապնդման լուրջ գործոններից էՙ «եւ մենք պարտավոր ենք աջակցել ազգային նշանակություն ունեցող նման նախաձեռնություններին` ոլորտի հետագա զարգացման համար»:

«Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշեց, որ այս մրցանակաբաշխությունը կբարձրացնի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն առաջնահերթություն հայտարարած մեր երկրի հեղինակությունն ամբողջ աշխարհում: Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի կարծիքովՙ նմանատիպ մրցանակները ոչ միայն նպաստում են Հայաստանի վարկանիշի բարձրացմանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, այլ նաեւ խթանում են մեր մասնագետների առաջխաղացումը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4