«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2011-03-01 | #36, 2011-03-02 | #37, 2011-03-03


«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ» ԲՈՐՍԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՆԴԱՄՙ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», բանկն արժանացել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի «Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում» մրցանակին: 2010թ.-ի արդյունքներով բորսայի անդամ ընկերությունների համար սահմանված են եղել մրցանակներ չորս անվանակարգերում` «Բորսայի լավագույն անդամ` վարկային ռեսուրսների շուկայում», «Բորսայի լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի շուկայում», «Բորսայի լավագույն անդամ` պետական պարտատոմսերի շուկայում» եւ «Բորսայի լավագույն անդամ` արտարժույթի շուկայում»: Արդշինինվեստբանկը ներկայացված է եղել սահմանված չորս անվանակարգերից երկուսում:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4