«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2011-03-02 | #37, 2011-03-03 | #38, 2011-03-04


ՄԱԿ-Ը ԼԻԲԻԱՅՈՒՄ ՏԵՍՆՈՒՄ Է ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում կայացրեց, որ Լիբիայի իշխանությունները մեղավոր են մարդկության դեմ գործած հանցագործության համար, եւ հարցն ուղարկեց Միջազգային քրեական դատարանի քննությանը: Վերջինիս դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն , իր հերթին, հանդես եկավ հայտարարությամբ. «Քադդաֆին, նրա որդիներն ու խորհրդականները մեղադրվում են մարդկության դեմ իրագործած հանցագործության մեջ: Ոչ ոք իրավունք չունի կրակելու խաղաղ բնակիչների վրա: Մենք հետաքննություն կանցկացնենք` Լիբիայում փետրվարի 15-ին տեղի ունեցած մարդկության դեմ իրագործված հանցագործության կապակցությամբ: Առաջիկա շաբաթների ընթացքում մենք կպարզենք, թե ովքեր են պատասխանատու այդ լրջագույն հանցագործության համար»: Մորենո-Օկամպոն հավելել է, որ իրենք «կքննարկեն նաեւ լիբիական ընդդիմության նկատմամբ հարուցված նույնատիպ հայցերը, եթե ընդդիմադիր ուժերը նույնպես հանցագործություն իրականացնեն»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4