«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2011-03-02 | #37, 2011-03-03 | #38, 2011-03-04


ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ԱՌԱՋԻԿԱ «ԵՌԱԿՈՂՄԸ»

Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը, որ կայանալու է մարտի 5-ին Սոչիում: «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների եռակողմ ձեւաչափը թույլ կտա մոտեցնել երկու կողմերի դիրքորոշումները եւ ամրապնդել վստահության միջոցները: Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների աջակցությամբ բոլոր ջանքերը գործադրում է առաջընթացի հասնելու համար: 2010-ին երեք հանդիպում է կայացել, եւ այդ հանդիպումները թույլ են տվել մոտեցնել կողմերի դիրքորոշումները: Կոնկրետ Աստրախանում Իլհամ Ալիեւն ու Սերժ Սարգսյանը սկզբունքային պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքը կարգավորման հիմնարար սկզբունքների վրա», երեկ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4