«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2011-03-02 | #37, 2011-03-03 | #38, 2011-03-04


Ի՞ՆՉ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՄԲ ԵՆ ԲԱՔՎԻՑ ՄԵԿՆՈՒՄ ՍՈՉԻ

Մարտի 5-ին, ինչպես արդեն տեղեկացրել է «Ազգը» , Ռուսաստանի նախագահը Սոչիում կընդունի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին: Բնականաբար, հանդիպման այս կազմը վկայում է, որ օրակարգում է լինելու ԼՂ-ի հիմնահարցը: Մինչ այդ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայի Դիվանագիտական ակադեմիայում հերթական անգամ բարձրաձայնեց, որ Հայաստանը խոսում է խաղաղության մասին, մինչդեռ` Բաքուն քարոզում է պատերազմ` շարունակ խախտելով հրադադարի ռեժիմըՙ վնաս հասցնելով խաղաղ գործընթացին: Հայաստանի արտգործնախարարի այս հայտարարությանը Բաքվից պատասխանել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը . «Այսօր անժխտելի է ադրբեջանական հողերի գրավման փաստը, հայկական կողմը պետք է սկսի զավթողական ուժերի դուրսբերումը Ադրբեջանի տարածքներից եւ ոչ թե խոսի իր սանձազերծած ագրեսիայի հետեւանքների մասին: Ադրբեջանն այսօր մասնակցում է բանակցային գործընթացին, սակայն մենք մեզ իրավունք ենք վերապահում` համաձայն միջազգային իրավունքի, օգտագործել բոլոր մեխանիզմները` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար», հայտարարել է Պոլուխովը: Ի դեպ, երեկ Իլհամ Ալիեւը այցելել է Բաքվի մեքենաշինության գործարան, որտեղ հետեւել է ադրբեջանական զրահատեխնիկայի արտադրության ընթացքին:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4