«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2011-03-02 | #37, 2011-03-03 | #38, 2011-03-04


ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶԵՑՎԵՑԻՆ

Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը երեկ լրագրողներին ներկայացրեց կառավարության ընդունած որոշումը շինթույլտվության նոր կարգի մասին: Ըստ նախարարի, նոր որոշմամբ նվազել են շինարարական թույլտվության ստացման ժամկետները, պարզեցվել ընթացակարգերը, նվազեցվել կոռուպցիոն ռիսկերը: Նախկին 137 օրվա փոխարեն շինթույլտվության ստացման ժամկետը հասցվել է 27 օրվա, իսկ մի շարք գործընթացներ, որոնք կառուցապատողները պետք է կատարեին 4 կամ 6 քայլով, կկատարվեն մեկական քայլով: Սահմանափակվել են քաղաքաշինության տեսչության ստուգումները: Այդ տեսչության աշխատակիցները շինարարության ընթացքում միայն մեկ անգամ իրավունք կունենան ստուգում իրականացնելու, իսկ շինարարության ավարտից հետո իրենց ստորագրությունը կդնեն կառույցի ընդունման-հանձնման հանձնաժողովի ակտի տակ: Քաղաքաշինության նախարարը նաեւ տեղեկացրեց, որ այս որոշումն առնչվում է ինչպես տնտեսվարողների, այնպես էլ քաղաքացիների կողմից կառուցվող շինություններին: Շինթույլտվությունները որոշակի տարբերություն կունենան միայն կախված կառույցի չափից եւ նշանակությունից: Ըստ Վարդան Վարդանյանի, նոր կարգն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4