«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2011-03-04 | #39, 2011-03-05 | #40, 2011-03-08


ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՄՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՑ

Մի խումբ ամերիկաբնակ հայեր դատական կարգով պահանջ են ներկայացրել ԱՄՆ կնետրոնական բանկին` հրապարակելու Ցեղասպանության ժամանակ թուրքական իշխանությունների` հայերից խլած ունեցվածքի, ոսկեղենի ընդհանուր արժողության ցանկը: Ամերիկահայերի համար նման պահանջով դիմելու համար հիմք է հանդիսացել ամերիկյան օրենքը, ըստ որի` «ԱՄՆ կենտրոնական բանկը պարտավոր է ազատորեն տեղեկություն տալ յուրաքանչյուր պահանջի դեպքում»:

Ըստ նախնական տվյալների` միայն 1915-ին թուրքական իշխանությունները հայերից խլել են շուրջ 8 մլն 130 հազար դոլարի արժողությամբ շարժական գույք, որը որպես թուրքական ոսկի ի պահ է տրվել գերմանական Reichs բանկում: Այնուհետեւ, առաջին աշխարհամարտից հետո, համաձայն Վերսալյան պայմանագրի, այդ գումարն անցել է ԱՄՆ-ին եւ մյուս դաշնակից պետություններին:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4