Մարտի 14-ին ժամը 19.00-ին` Կամերային երաժշտության տանը տեղի կունենա հայտնի լրագրող ու իրավապաշտպան Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո, որն օրհնության խոսքով կբացի Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը: Հրանտ Դինքի կյանքն ու հայացքները կներկայացնեն «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն ու թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Միջոցառման հյուրերն են լինելու թուրք լրագրողներ Չենգիզ Ակթարն ու Ալի Բայրամօղլուն: Հուշ-երեկոյի ընթացքում նաեւ ցուցադրվելու են սփյուռքահայ լուսանկարիչ Մաքս Սվասլյանի լուսանկարները, որոնք նա նկարել է Հրանտ Դինքի հուղարկավորության ժամանակ: Իսկ «Երկիր» միության «Վան» նախագծի երաժիշտները հուշ-երեկոյի ընթացքում կկատարեն Համշենի ու Մալաթիայի մեղեդիները:
Երեկոն անցկացվում է «Հայոց ցեղասպանության գիտակցման կառուցումը Թուրքիայում» միջազգային գիտաժողովի շրջանակներում:
Միջոցառման մուտքն ազատ է լինելու:
Ի. Պ.