Մարտի 9-ին Բեռլինում մեկնարկել է զբոսաշրջության միջազգային ամենամյա ցուցահանդեսը (ITB Berlin): Մինչեւ մարտի 13-ը տեւող ցուցահանդեսին, ի թիվս աշխարհի 180 երկրների մասնակցում է նաեւ Հայաստանըՙ զբոսաշրջային 22 կազմակերպություններով: Նախանցյալ տարի ցուցահանդեսին առանձին տաղավարով մասնակցում էր նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս տարի Ստեփանակերտում նման որոշում չի ընդունվել:
Ի դեպ, գերմանալեզու էլեկտրոնային թերթերից մեկը ցուցահանդեսի առիթով Վրաստանի մասին էր գովազդային հոդված հրապարակել:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա