ԱՄՆ-ի փորձագետները կազմել են երկրների բնապահպանական վարկանիշ, որում 163 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 76-րդ հորիզոնականը: Կովկասում լավագույն հորիզոնականը զբաղեցնում է Վրաստանը (59-րդ տեղը): Ադրբեջանն 84-րդն է: Վարկանիշային աղյուսակում առաջին տեղում Իսլանդիան եւ Շվեյցարիան են, վերջին հորիզոնականում ԱՄԷ-ն եւ Նիգերիան են: Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել ջրի եւ մթնոլորտի մաքրությունը, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականությունը:
Հ. Ա.