«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2011-03-15 | #45, 2011-03-16 | #46, 2011-03-17


ՇՈՒՐՋ 20 ՀԱԶԱՐ ԻՐԱՆՑԻՆԵՐ ՆՈՎՐՈՒԶՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մարտի 21-ին Իրանում նշվելու է Նովրուզը: Շատ իրանցիներ գերադասում են իրենց սիրելի տոնն անցկացնել Հայաստանում, ուստի ամսի 21-ին Հայաստանում սպասվում է իրանցի զբոսաշրջիկների մեծ ներհոսք` շուրջ 20 հազար հոգի: «Արմենպրեսի» փոխանցմամբ` էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը նշել է, որ այդպիսի թվով զբոսաշրջիկների այցելությունը Հայաստան պայմանավորված է 2 երկրների դրացիական հարաբերություններով, տարածքային առումով մոտ գտնվելով եւ Իրանի համեմատությամբ` Հայաստանում ազատ օրենքների առկայությամբ: Անցյալ տարի Իրանից ավելի շատ զբոսաշրջիկներ են եկել Հայաստան, քան 2009-ին: Ըստ Մեխակ Ապրեսյանի` իրանցի զբոսաշրջիկների 70 տոկոսը Հայաստան է այցելում ընտանիքներով. «Նրանք հիմնականում այցելում են մեր պատմամշակութային վայրերը, ու նույնիսկ բողոքներ են եղել, թե ինչու այնտեղ չկան տեղեկատվական վահանակներ պարսկերեն լեզվով»: Մ. Ապրեսյանի փոխանցմամբ` արդեն պատրաստվում են տեղեկատվական նյութեր նաեւ պարսկերեն լեզվով:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4