Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը (ՀԱԱՊ) եւ Սիրիայի նրա գործընկեր կառույցը բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպել երկու երկրների միջեւ տնտեսական կապերի սերտացման նպատակով: Դրանցից մեկն էլ Սիրիայի Լաթաքիա քաղաքում մարտի 8-13-ը տեղի ունեցած ցուցահանդեսին շուրջ 3 տասնյակ հայկական ընկերությունների մասնակցությունն էր, որի մասին երեկ լրագրողներին պատմեց ՀԱԱՊ նախագահի խորհրդական Լիլիա Գեւորգյանը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանն այդ ցուցահանդեսին ներկայացրել էր շինարարության, սննդարդյունաբերության, զբոսաշրջության, ձեռարվեստի, հրատարակչության եւ այլ ոլորտները: Եվս մեկ ցուցահանդես էլ մարտի 10-13-ին տեղի է ունեցել Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղ նույնպես ներկայացվել են հայկական ապրանքները:
Սիրիայում տեղի ունեցած ցուցահանդեսների մասնակիցները երեկ ՀԱԱՊ-ում ներկայացրին իրենց տպավորություններն ու գործարար կապերի ձեռքբերման պայմանավորվածությունները: Դրանցից հիշատակման է արժանի Հայաստանում փաթեթավորվող սուրճի վերաարտահանման մասին նախնական համաձայնությունըՙ սուրճի ներմուծման սիրիական խոշոր ընկերության հետ:
Տեղեկացվեց նաեւ, որ ՀԱԱՊ-ն հունիսին Երեւանում նախատեսել է կազմակերպել արաբական 17 երկրների գործարար կանանց աջակցման կազմակերպություների միջազգային կոնֆերանս:
Ա. Մ.