Մարտի 20-ի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով Երեւան կժամանի Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի գլխավորած պատվիրակությունը: Երեւանում Լուկա Բեբիչին կընդունեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Խորվաթիայի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հայաստան-Խորվաթիա բարեկամության խմբի անդամների, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, կմասնակցի ԱԺ լիագումար նիստին: Լուկա Բեբիչի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ կդնի Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին, կայցելի Ցեղասպանության թանգարան:
Մ. Խ.