Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան տիկին Դիանա Յանսեին (Diana Janse) (նստավայրը Թբիլիսի) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Նախարար Նալբանդյանը հաջողություններ է մաղթել դեսպանին նոր առաքելության մեջ եւ հույս հայտնել, որ ինչպես նախորդները, դեսպան Յանսեն իր կարեւոր նպաստը կբերի Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Դեսպան Յանսեն վստահեցրել է, որ կանի առավելագույնը հայ-շվեդական գործակցությունը առավել ընդլայնելու համար:
Նալբանդյանը ողջունել է նաեւ ապրիլի սկզբին Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կառլ Բիլդտի Հայաստան կատարելիք այցի օրակարգը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունների զարգացմանը եւ համագործակցության գործող ձեւաչափերի շրջանակներում կատարվող աշխատանքներին:
Ա. Հ.