«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2011-03-22 | #50, 2011-03-23 | #51, 2011-03-24


ԻՏԱԼԱՑԻ ՀԵՏԱԶՈՏՈՂԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ցուցադրություն Սեւրի Սամուել Մուրադյան մշակութային կենտրոնում

Ինչպես տեղեկացնում է ֆրանսահայ մեր լրատուն, Ազատ Վարդանեան ծածկանունով ստորագրող իտալացի աշխարհագրագետի, ճանապարհորդի, հետազոտողի ու լեռնագնացի տարիների ուսումնասիրությունների առարկան առնչվել է հայ ժողովրդի անցյալին ու հայկական հնագույն քաղաքակրթությանը:

Իր «Դուդուկի քաղցրահնչուն մեղեդի» գրքում նա զետեղել է իսլամացած հայերի հետ տարբեր զրույցներ:

Մեկ շաբաթ առաջ Վենետիկի Սբ Ղազար մայրավանքում իտալացի հետազոտողի «Արարատ. Նոյան տապանի հետքերով» ցուցահանդեսըՙ մեծադիր նկարներով, ներկայացնում էր հայոց բիբլիական լեռըՙ որպես հայության խորհրդանիշ: Ուշագրավ է հատկապես նրա 20 տարիների ուսումնասիրությունները Նոյան տապանի եւ Արարատի ստորոտում գտնվող քրդաբնակ գյուղերի վերաբերյալ: Այս վայրերում նա հայտնաբերել է ցեղասպանության զոհ բազմաթիվ հայերի գերեզմաններ: Նա նաեւ բացահայտել է, որ այդ գյուղերում ապրող քրդերի մեծ մասը իսլամացած հայեր են:

Ազատ Վարդանեանը մարտի 26-ին մեկ օրով կհյուրընկալվի Սեւրի Սամուել Մուրադյան կենտրոնում, որի պատվո սրահում կցուցադրեն նրա լուսանկարչական աշխատանքները վերոհիշյալ թեմաներով, կտրվի դասախոսությունՙ «Արարատ լեռան քաղաքակրթությունը» թեմայով, անդրադարձ նրա հայկական անցյալի հետքերին: Կներկայացվեն Նոյան տապանի փնտրտուքների մասին պատմող եւ քուրդ բնակիչների կյանքը նկարագրող նյութեր:

Օտար գիտնականի այս վկայությունները եւ նոր տվյալները 96 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության իրողության փաստացի եւս մեկ արձանագրություն են:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4