Կալիֆոռնիայի Հայ գրողների միությունից տեղեկացանք, որ իրենց հաջորդ գրական հանդիպումը լինելու է մարտի 24-ին` Գլենդեյլի Հանրային գրադարանում: Հանդիպման ընթացքում կազմակերպվելու է նաեւ գրական երեկո` նվիրված հայր Տաճատ ծայրագույն վարդապետ Յարտմյանի գեղարվեստական ստեղծագործություններին: Լինելու են հեղինակային ընթերցումներ, արձակագիր Պողոս Գուբելյանը ներկայացնելու է գրական զեկուցում:
Ի. Պ.