«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2011-03-23 | #51, 2011-03-24 | #52, 2011-03-25


«ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀ` ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՄ... »

Հայաստանի նախագահը երեկ Շիրակի մարզ այցելության շրջանակներում եղել է նաեւ Ամասիայի շրջանի Բանդիվան համայնքում, որտեղ այցելել է մարտական հենակետում մարտի 20-ին հակառակորդի կողմից հրազենային գնդակից մահացու վիրավորված եւ զոհված պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Հովհաննես Սուքիասյանի հայրական տուն: Սերժ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել ազատամարտիկի ընտանիքի անդամներին, շնորհակալություն հայտնել Հովհաննեսի նման որդի դաստիարակելու համար եւ ներողություն խնդրել, որ չկարողացավ պահպանել նրա կյանքը: «Որպես երկրի նախագահ, կարող եմ ձեզ խոստանալ, որ ամեն ինչ անելու եմ, որ ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծվի, որ այդ խաղաղությունն արժանապատիվ լինի: Դա լավագույն հարգանքի տուրքը կլինի մեր բոլոր զոհվածների հիշատակին: Նրանք կարողացան կյանքի գնով պաշտպանել մեր հայրենիքը, մենք կկարողանանք արժանապատիվ խաղաղություն կնքել», ասել է Սերժ Սարգսյանը: Նա այնուհետեւ Հովհաննեսի հոր եւ պապի հետ այցելել է ազատամարտիկի շիրիմին:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4