Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Թեհրան: Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի տեղեկացմամբ, այցի շրջանակում հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ, ինչպես նաեւ այլ երկրների ղեկավարների հետ կմասնակցի Նովրուզի տոնակատարությանը: Վերջինիս մասնակցելու կապակցությամբ Ահմադինեժադը հրավեր է ուղարկել մի շարք երկրների նախագահների, այդ թվումՙ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցները` Ալիեւը չի մեկնի Թեհրան, Բաքուն Իրանում կներկայացվի փոխվարչապետի մակարդակով:
Հ. Ա.