1961 թվականի ապրիլի 12-ին Յուրի Գագարինը «Վոստոկ» տիեզերանավով առաջինը բարձրացավ Երկրի ուղեծիր եւ 89 րոպեում մեկ պտույտ կատարեց Երկրի շուրջը: Մինչեւ այսօր տիեզերական թռիչքներ են կատարել 36 երկրների 530 տիեզերագնացներ:
Այս իրադարձության 50-ամյակը նշվում է մի շարք երկրներում: Ամենախոշոր միջոցառումը` Starmus փառատոնը, լինելու է հունիսին Կանարյան կղզիներում: Այն կազմակերպում է մեր հայրենակից աստղագետ Գարիկ Իսրայելյանը : Հայաստանում նույնպես մի շարք միջոցառումներ են լինելու: Նախ ապրիլի սկզբին պատրաստվում են Հայաստան այցելել հայտնի տիզերագնացներ Ալեքսեյ Լեոնովը, Գեորգի Գրեչկոն ու Վլադիմիր Ջանիբեկովը: Ապրիլի 12-ին Գիտությունների ազգային ակադեմիայում լինելու է գիտական նստաշրջան: Իսկ Բյուրականի աստղադիտարանում կկազմակերպվեն սեմինար ու Գագարինյան միջազգային գիտաժողով:
Ի. Պ.