Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կազմում այլեւս չի գործելու «Արագ արձագանքման» ծառայությունը: ՄԻՊ-ից հայտնում են, որ այդ որոշումը պայմանավորված է նրանով, որ այդ ծառայությունը անարդյունավետ է եւ արագ արձագանքման իրական գործառույթ իրականացնելու հնարավորություն չունի: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով այժմ ձեւավորվել է աշխատանքային խումբ` արագ արձագանքման նոր ծառայության կառուցվածքը, գործառույթներն ու լիազորությունները հստակեցնելու նպատակով, քանի որ արագ արձագանքման ծառայությունը չլինելով օրենքի պահանջ` չունի օրենսդրական կարգավորում: Այդուհանդերձ, այս գաղափարը գնահատելով խիստ կարեւոր ու անհրաժեշտ նաեւ գործունեությունը չընդհատելու նպատակով, մինչ այժմ գործող 091 008 817 հեռախոսահամարը դեռեւս կշարունակի ընդունել զանգեր` աշխատանքային ժամերին հրատապ բողոքներին ընթացք տալու նպատակով:
Հ. Ա.