«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2011-04-01 | #58, 2011-04-02 | #59, 2011-04-05


ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԳԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն ու Իգոր Պոպովը կայցելեն տարածաշրջան` հանդիպումներ ունենալու Երեւանում ու Բաքվում: «Ազերիպրես» գործակալությունը տեղեկացնում է, որ համանախագահները նախ կլինեն Երեւանում, ապա Բաքվում: Ծրագրված է նաեւ այցելություն Լեռնային Ղարաբաղ:

Այս այցելության մասին միջնորդները տեղեկացրել էին դեռեւս մարտի 24-ին հրապարակած հայտարարությամբ, նշելով, թե համանախագահները կրկին տարածաշրջան կայցելեն «մոտ ապագայում շարունակելու քննարկումները հիմնարար սկզբունքների հիման վրա»: Ընդ որում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ հատուկ շեշտվում է, որ «բոլոր կողմերի մասնակցությամբ» պետք է միջոցներ մշակվեն հետաքննելու հրադադարի խախտումները:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4