Ինչպես տեղեկացնում է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի կայքը (www.yerphi.am), Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Յուրի Գագարինի թռիչքի հիսնամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին: Մոսկվայի արվարձան Աստղային քաղաքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Տիեզերագնացների պատրաստման կենտրոնի ղեկավարության, տիեզերագնացների, տիեզերական տեխնիկայի մասնագետների հետ, ինչպես նաեւ այցելել է Տիեզերական թռիչքների կառավարման կենտրոն, Կորոլյով քաղաքում: Խորհրդային, ռուսական տիեզերական ծրագրերում 1961-ից Հայաստանի մասնագետների մասնակցության եւ նրանց արձանագրած նվաճումների մասին կլոր սեղան-քննարկմանը զեկուցել է պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը (Ալիխանյանի անվան Ազգային լաբորատորիա): Քննարկմանը ներկա էր Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը:
Մ. Բ.